շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Սլովակիայի վարչապետն ու Սերբիայի նախագահը պայմանավորվել են միասին այցելել Մոսկվա

Սլովակիայի վարչապետն ու Սերբիայի նախագահը պայմանավորվել են միասին այցելել Մոսկվա

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ պայմանավորվել  է մայիսին միասին այցելել Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստին», այս մասին Սլովակիայի  վարչապետը  հայտնել  է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում: 

«Մենք պայմանավորվեցինք, որ մայիսին միասին կգնանք Մոսկվա», - ասել է Ֆիցոն:

Սլովակիայի վարչապետը նշել է, որ Սերբիայի նախագահի հետ կիսում են նույն կարծիքը այն պետություններին հարգելու անհրաժեշտության մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նպաստել են իրենց երկրները ֆաշիզմից ազատագրելու հարցում:

  • Կիսվել: