կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սլովակիայի վարչապետի կարծիքով՝ պատերազմը ձեռնտու է Զելենսկիին

Սլովակիայի վարչապետի կարծիքով՝ պատերազմը ձեռնտու է Զելենսկիին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ  Ուկրաինայում պատերազմը չկանգեցնելը ձեռնտու է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

Ֆիզոն, մասնավորապես, ասել է. «Վաղուց եմ այս համոզմունքին, բազմիցս ասել եմ այդ մասին ու հիմա կրկնում եմ՝ նորանոր ապացույցներ են գալիս հաստատելու, որ Արևմուտքը տարբեր պատճառներով ցանկանում է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Եվ կարծում եմ՝ պատերազմը Զելենսկիին ձեռք է տալիս, քանի որ դրսից անընդհատ օգնություն է գալիս Ուկրաինային»:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել, որ Զելենսկին ուկրաինական հակամարտության շարունակվելը համարում է իշխանության ղեկին մնալու միակ հնարավորություն։

  • Կիսվել: