Սլովակիան կձգտի, որպեսզի Ուկրաինան հնարավորինս շուտ ստանա ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ. Հեգեր
Սլովակիան ձգտելու է հասնել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածու պետության կարգավիճակի շուտափույթ տրամադրմանը, իսկ այնուհետեև՝ լիակատար անդամակցությանը: Այս մասին ասել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վարչապետը, մասնավորապես, նշել է. ՛՛Սլովակիան ԵՄ մյուս երկրների վրա ճնշում կգործադրի, որպեսզի Ուկրաինան որքան հնարավոր է շուտ ստանա Միության անդամության թեկնածու պետության, այնուհետև՝ լիիրավ անդամի կարգավիճակ՛՛:
Նշվում է, որ Սլովակիայի վարչապետն այս հայտարարությունն արել է Կիևից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ: