ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սիրիայում զինված խմբավորումները հարձակում են սկսել կառավարական զորքերի վրա

Սիրիայում զինված խմբավորումները հարձակում են սկսել կառավարական զորքերի վրա

Սիրիայում զինված խմբավորումները Հալեպի արևմտյան հատվածի գյուղական շրջաններում հարձակում են սկսել կառավարական զորքերի վրա:

Լրատվամիջոցների տվյալով՝ Սիրիայի բանակի հետ մարտեր է վարում նաև «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորումը: Նշվում է, որ գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Քաֆեր Բեսմե գյուղը և մի շարք բարձունքներ:

CNN-ը, վկայակոչելով ապստամբ խմբավորումների հայտարարությունը, նշում է, որ նրանք գրավել են 13 բնակավայր, այդ թվում՝ ռազմավարական նշանակության քաղաքներ, ինչպես նաև սիրիական բանակի խոշորագույն 46-րդ բազան: Նշվում է, որ Հալեպից մոտ 20 կմ հեռու նրանք գրավել են նաև Ուրմ էլ Քուբրա քաղաքը:

CNN-ի տվյալով՝ հարձակմանը մասնակցում են տարբեր ընդդիմադիր ուժեր, այդ թվում՝ իսլամիստական խմբավորումներ, «Ազատ սիրիական բանակը» և այլն:

  • Կիսվել: