Սիրիայում հայտնել են իսրայելական հարձակման հետևանքով 7 զոհի, 20 վիրավորի մասին
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը նոյեմբերի 10-ին ենթարկվել է ավիահարվածների, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, 20 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։
«Այսօր (նոյեմբերի 10-ին) ժամը 17։00-ի մոտակայքում թշնամի Իսրայելը օդային հարձակում է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի բարձունքներից՝ թիրախավորելով Դամասկոսի արվարձանների Սայադա Զայնաբի շրջանում գտնվող բազմաբնակարան շենքը, որը հանգեցրել է 7 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների նահատակության և 20 հոգու վիրավորման», - գործակալությանը հայտնել է Սիրիայի ռազմական գերատեսչության աղբյուրը։
Նաև հաղորդվում է, որ պատճառվել է նյութական վնաս մասնավոր սեփականությանը։