կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սիրիայի նոր արտգործնախարարը Թեհրանին կոչ է արել քաոս չտարածել երկրում

Սիրիայի նոր արտգործնախարարը Թեհրանին կոչ է արել քաոս չտարածել երկրում

Սիրիայի նոր արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ Շիբանին դեկտեմբերի 24-ին կոչ է արել Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը և երկրի ինքնիշխանությունը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - գրել է աշ Շիբանին սոցիալական ցանցերում։

Սիրիայի արտգործնախարարության ղեկավարը նաև հայտարարել է, որ Իրանին զգուշացնում է Սիրիայում քաոս չտարածելու մասին և պատասխանատվության կոչ է անում վերջերս արած հայտարարությունների համար։

Աշ Շիբանիի հաղորդագրությունը պատասխան է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիին, որը դեկտեմբերի 22-ին հեռուստաուղերձում կոչ էր արել սիրիացի երիտասարդներին «հաստատ վճռականությամբ հանդես գալ երկրում անկայունություն կազմակերպողների դեմ»:

Դեկտեմբերի 8-ին Սիրիայի զինված ընդդիմությունը հայտարարել է, որ գրավել է Դամասկոսը և զբաղվում է իշխանության անցումային մարմինների ձևավորմամբ։

Դեկտեմբերի 21-ին Սիրիայի ժամանակավոր կառավարությունը աշ Շիբանիին նշանակել է արտաքին գործերի նախարար։

 

  • Կիսվել: