երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը հստակ է. Թուրքիայի ԱԳՆ

Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը հստակ է. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանն օրերս հանդիպել է Իրանի իր գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Թուրքիայի առաջին դիվանագետը ներկայացրել է Թուրքիայի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ՝ նշելով․

«Որպես Թուրքիա՝ Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը հստակ է։ Մեր ակնկալիքները Սիրիայի կառավարությունից և նրանց հետ համագործակցությունը հստակ են։ Սիրիայի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի մեր երկրում գտնվող փախստականների անվտանգ վերադարձի համար իրենց երկրներ և միջոցներ ձեռնարկի լրացուցիչ փախստականների մուտքը մեր երկիր կանխելու համար։ Ի վերջո, նա պետք է կարևորի համագործակցությունը մեր երկրի հետ, հատկապես PKK-ի ահաբեկչության վերացման գործում և աշխատի մեզ հետ PKK-ն Սիրիայի օրակարգից հանելու ուղղությամբ։ Սրանք էական խնդիրներ են մեզ համար։ Հատկապես Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ մենք մեր հարցերը քննարկում ենք քառակողմ ձևաչափով»։

Իրանի ԱԳ նախարարն էլ ասել է, որ բանակցել են բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպիսիք են ընդհանուր սահմանների անվտանգությունը, առևտուրը, ահաբեկչության դեմ պայքարը և բարձրագույն կրթությունը:

«Մենք կիսվել ենք նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մեր ակնկալիքներով։ Քննարկել ենք սիրիական հարցը, անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգությունները։ Ես պաշտպանում եմ երկրների տարածքային ամբողջականությունը. Դիվանագիտության միջոցով են լուծվել և՛ Թուրքիայի, և՛ Սիրիայի ահաբեկչության, փախստականների և սահմանների անվտանգության հարցերը»։

 

  • Կիսվել: