հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ

Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ

Սիրիայի անցումային կառավարությունում արտգործնախարար Ասաադ աշ-Շեյբանին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու արմատական «Հեզբոլլահ» կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ Բեյրութում կայացած բանակցություններից հետո։

«Զրույցը հաջող էր և օգտակար Սիրիայի և Լիբանանի միջև կապերի ամրապնդման համար։ «Հեզբոլլահ»-ի խնդիրը մենք չքննարկեցինք, նրա ներկայացուցիչների հետ հանդիպումներ այս այցի ընթացքում չեն պլանավորվում, բայց մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք նման շփումների, եթե դա օգուտ բերի բոլորին», - նշել է Սիրիայի արտգործնախարարը։

 

  • Կիսվել: