հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սիրիան Թուրքիային մեղադրել է օկուպացման քաղաքականության մեջ

Սիրիան Թուրքիային մեղադրել է օկուպացման քաղաքականության մեջ

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ արաբական շատ երկրների առջև ծառացած մարտահրավերները, այդ թվում անվտանգության վերաբերյալ,  սպառնում են ողջ  արաբական  աշխարհի անվտանգությանը»: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Այնպիսի խնդիրները, ինչպիսիք են երկրների ներքին գործերին միջամտությունը, ռազմական հարձակումները, օտարերկրացիների կողմից որոշ տարածքների նվաճումը, ահաբեկչության տարածումը և աղքատությունը սպառնում են արաբական աշխարհի անվտանգությանը և պահանջում են արաբական աշխարհի միավորում»,- ասել է Միքդադը։

Քննադատելով Արևմուտքի վարած քաղաքականությունը՝ Միքդադն  նշել է, որ նրանք ցանկանում են իրենց սկզբունքները պարտադրել աշխարհի այլ ժողովուրդներին, ինչը հակասում է Սիրիայ սկզբունքներին:

Միքդադը կարևորել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա ուժեղացնելու արաբական աշխարհի համատեղ գործողությունները՝ առկա խնդիրները լուծելու համար:

Նա նաև նշել է, որ Սիրիայում Թուրքիայի օկուպացիան սպառնալիք է արաբական աշխարհի ազգային անվտանգության համար։

  • Կիսվել: