ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սիրիան շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո իրենց օգնություն ցուցաբերած երկրներին

Սիրիան շնորհակալություն է հայտնել երկրաշարժից հետո իրենց օգնություն ցուցաբերած երկրներին

Երկրաշարժից տուժածներին աջակցելու նպատակով մարդասիրական օգնությամբ Սիրիա է ժամանել 244 ինքնաթիռ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի փոխնախարար Մոաթազ Քաթանը։

«Մինչ այժմ Սիրիա է ժամանել մարդասիրական օգնության 244 ինքնաթիռ, ինչպես նաև մարդասիրական օգնության ավտոշարասյուններ, որոնք հատել են ցամաքային սահմանը՝ երկրաշարժին օգնելու համար»,- նշել է Քաթանը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր արաբական և մյուս երկրներին, որոնք տարերային աղետի առաջին իսկ րոպեներից  աջակցել են Սիրիային:

«Այս օգնությունը կարեկցանքի և աջակցության արտահայտություն է սիրիական պետությանը աղետի հետևանքների հաղթահարման գործում»,-շեշտել է փոխնախարարը:

  • Կիսվել: