երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սիրիական Կարմիր մահիկի կամավորները շարունակում են ծառայությունները երկրաշարժից վնասված շրջաններում

Սիրիական Կարմիր մահիկի կամավորները շարունակում են ծառայությունները երկրաշարժից վնասված շրջաններում

Սուրիական Կարմիր Մահիկի Հալէպ մասնաճիւղի կամաւոր խմբակը կը շարունակէ երկրաշարժին հետեւանքով վնասուած շէնքերուն փլատակները վերցնել եւ անոնց պատճաով փակուած ճամբաները բանալ, որպէսզի դիւրանայ շտապ օգնութեան եւ քաղաքային պաշտպանութեան խմբակներու ինքնաշարժներուն մուտքը այդ շրջաններ։ Ասվում է «Գանձասար» պարբերականի տարածա հաղորդագրության մեջ։ 

Սուրիական Արաբական Կարմիր Մահիկը յայտարարեց, որ 6 Փետրուարէն մինչեւ 26 Փետրուար Սուրիան ցնցած երկրաշարժէն տուժած ընտանիքներուն 2. 464. 000 ծառայութիւն տրամադրած է՝ 1211 շտապ օգնութեան, 53700 բժշկական, 13700 ջուրի մատակարարման եւ նորոգութիւններու, 57000 ընկերային եւ 53500 օրինական հարցերու ծառայութիւն։

  • Կիսվել: