երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սիմոնյանի ու Սոբչակի դեմ մահափորձի նախապատրաստման համար կասկածվող յոթ հոգի կալանավորվել է

Սիմոնյանի ու Սոբչակի դեմ մահափորձի նախապատրաստման համար կասկածվող յոթ հոգի կալանավորվել է

Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենիա Սոբչակի դեմ մահափորձի նախապատրաստման համար կասկածվող յոթ անձի, տեղեկացրել է դատարանի մամուլի ծառայությունը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ դատարանը նրանց կալանել է ՛՛օտարերկրյա քաղաքացիների վրա հարձակման՛՛ համար խուլիգանության (ՌԴ ՔՕ հ․213, մ․2) մեղադրանքով. նրանց մինչև յոթ տարի ազատազրկում է սպառնում։

՛՛ՌԴ ՔՕ հ․213, մ․2-ով հանցագործությունների կատարման համար մեղադրվող՝ 2005 թ․ծնված Գ․-ի, 2006 թ․ ծնված Ե․-ի, Ս․-ի Զ․-ի, անչափահաս Ն․-ի, ինչպես նաև Միխայիլ Միխայլովիչ Բալաշովի, Եգոր Սերգեևիչ Սավելևի նկատմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է, և նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել մինչև 14․09․2023-ը կալանքի տակ մնալը՛՛,-ասված է դատարանի հայտարարության մեջ։

Բացի այդ՝ նշվում է նաև, որ կազմակերպված խմբի ձերբակալված անձինք խուլիգանական մղումներից և ազգային ատելության դրդապատճառներից ելնելով՝ հարձակվել են օտարերկրյա քաղաքացիների վրա։ Պաշտպանության միջնորդությունը խափանման այլ միջոց ընտրելու և անչափահասներին ծնողների հոգածությանը հանձնելու մասին՝ դատարանը մերժել է։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի ՆԳՆ-ի և ՔՆնչական կոմիտեի հետ միասին կանխել է Մարգարիտա Սիմոնյանի՝ ուկրաինական հատուկ ծառայությունների նախապատրաստած սպանությունը։Նշվում է, որ նրանք նաև, ծագրել էին Քսենիա Սոբչակի սպանությունը։

Գործով անցնում է յոթ հոգի, որոնց մի մասն ընդունել է մեղքը։

  • Կիսվել: