երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ արյան քաղցկեղ է ախտորոշվել

Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ արյան քաղցկեղ է ախտորոշվել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հիվանդ է լեյկոզով։ Այս մասին հայտնել է «Corriere della Sera» թերթը։

86-ամյա գործիչը չորեքշաբթի օրը թոքաբորբի կասկածով ընդունվել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոց՝ վերջին հոսպիտալացումից ընդամենը մեկ շաբաթ անց: Հենց այդ ժամանակ նրանից անալիզներ են վերցվել, այդ թվում՝ ոսկրածուծի: Պարբերականի տվյալներով՝ թոքաբորբը կարող է լինել լեյկեմիայի հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր թուլության հետևանք։ Հայտնի է, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

  • Կիսվել: