հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սիբիրի երկրամասում ռեկորդային շոգ է գրանցվել

Սիբիրի երկրամասում ռեկորդային շոգ է գրանցվել

Սիբիրի երկրամասի Օմսկ քաղաքում հուլիսի 11-ին գրանցված անոմալ շոգը գերազանցել է 122 տարվա ռեկորդը։ Օդի ջերմաստիճանը հասել է +36,7 աստիճանի։ Նման տվյալներ է հաղորդել Օդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի Օբ-Իրտիշյան վարչության մամուլի ծառայությունը։

«Օմսկում (հուլիսի 11-ին) օդի ջերմաստիճանը գերազանցել է պատմական առավելագույնը` կազմելով +36,7 աստիճան: Նախկին +35 աստիճանը մարզկենտրոնում դիտվել է 122 տարի առաջ այս օրը՝ 1901 թվականին», - մեջբերում է ТАСС-ը հաղորդագրությունից։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ Օմսկի մարզում անոմալ շոգ եղանակը կպահպանվի հուլիսի 12-ին և 13-ին, երբ ջերմաստիճանը կարող է հասնել +40 աստիճանի։

Հուլիսի 10-ին Օմսկի մարզի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ տարածաշրջանում՝ տապի, չորահողմերի և երաշտի պատճառով, որոնք արդեն հանգեցրել են 100 հեկտար ցանքատարածությունների ոչնչացման։ Օմսկի քաղաքապետարանը քաղաքի բնակիչներին հորդորել է առանց անհրաժեշտության դուրս չգալ տնից:

  • Կիսվել: