երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Սի Ծինփինը կարող է մերժել Թրամփի հրավերը՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը

Սի Ծինփինը կարող է մերժել Թրամփի հրավերը՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը

ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հրավերներ է ուղարկել աշխարհի տարբեր ղեկավարների, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը, որը կկայանա հունվարի 20-ին։ Սակայն Չինաստանի ղեկավարը կմերժի հրավերը։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով թեմայից իրազեկ աղբյուրների։

Ակնկալվում է, որ երդմնակալությանը կմասնակցեն ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը և նրա կինը, ինչը ստանդարտ գործելակերպ է։ CBS News-ի աղբյուրները նաև նշել են, որ նրանց կարող են միանալ Պեկինից այլ պաշտոնատար անձինք։

Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը դեկտեմբերի 12-ին հաստատել է Սի Ծինփինին հրավեր ուղարկելու մասին տեղեկությունները։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։ 

The Associated Press գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ ըստ փորձագետների՝ Սի Ծինփինը հունվարին Վաշինգտոն չի մեկնի՝ հաշվի առնելով անվտանգության ապահովման հարցերը, Թայվանի հարցը, երդմնակալությունից հետո 60% մաքսատուրքեր սահմանելու՝ Թրամփի խոստումը։

 

  • Կիսվել: