չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է պատերազմի. Foreign Affairs

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է պատերազմի. Foreign Affairs

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմի, և աշխարհը պետք է լուրջ վերաբերվի դրան: Foreign Affairs-ը հայտնում է, որ Չինաստանի ղեկավարը նման հայտարարություն է արել երկրի խորհրդարանի և բարձրագույն քաղաքական խորհրդատվական մարմնի ամենամյա հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ կառավարությունը հայտարարել է Չինաստանի պաշտպանական բյուջեն 7,2 %-ով ավելացնելու մասին:

«Բացի դրանից՝ Պեկինը վերջին ամիսներին ռազմական պատրաստության մասին նոր օրենքներ է ներկայացրել: Հայտնի է նաև Թայվանի նեղուցի հակառակ կողմում գտնվող քաղաքներում նոր ռմբապաստարանների կառուցման և ամբողջ երկրում «Ազգային պաշտպանության մոբիլիզացիայի» նոր գրասենյակների ստեղծման մասին: Թե ինչ են նշանակում այս զարգացումները, դեռ վաղ է հստակ ասել։ Բայց Պեկինում ինչ-որ բան փոխվել է»,- գրում է Foreign Affairs-ը։

  • Կիսվել: