երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սի Ցզինպինը երրորդ ժամկետով ընտրվել է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղար

Սի Ցզինպինը երրորդ ժամկետով ընտրվել է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղար

Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության  կենտրոնական կոմիտեն 20-րդ նստաշրջանի համագումարի ընթացքում, 3-րդ ժամկետով վերընտրել է Սի Ցզինպինին Չինաստանի Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում, ասվում է Սինհուա լրատվական գործակալության կողմից հրապարակված Կենտրոնական կոմիտեի որոշման մեջ, հաղորդում է ՌԻա Նովոստին։

Սի Ցզինպինը 3-րդ անգամ անընդմեջ ստանձնեց նաև  Կենտրոնական կոմիտեի ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը։
Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղբյուրոյի նոր մշտական ​​հանձնաժողովում ընդգրկված էր յոթ մարդ։

20-րդ համագումարի  ընթացքում թարմացվել է Քաղբյուրոյի և Քաղբյուրոյի մշտական ​​հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են ամենաազդեցիկ կուսակցական պաշտոնյաները, որոնք առաջիկա հինգ տարիներին կկայացնեն կուսակցության զարգացման հետագա ուղղության և զարգացման կարևորագույն որոշումները։
Շաբաթ օրը Պեկինում ավարտվեց Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության 20-րդ համագումարը, որն ավանդաբար տեղի է ունենում հինգ տարին մեկ անգամ։

  • Կիսվել: