երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2023թ. Չինաստանի բնակչությունը կրճատվել է 0,28 մլն մարդով

2023թ. Չինաստանի բնակչությունը կրճատվել է 0,28 մլն մարդով

2023թ. Չինաստանի բնակչությունը կրճատվել է 0,28 մլն մարդով՝ հասնելով 1, 409 967 մլրդ-ի։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի պետական վիճակագրական վարչությունը։

Տարածված զեկույցում նշվել է, որ  մեկ տարում իշխանությունները երկրում գրանցել են 9,02 մլն նորածին, մահացել է 11,10 մլն մարդ։ Ծնելիության եւ մահացության գործակիցները կազմել են 6,39 եւ 7,87 պրոմիլե համապատասխանաբար։

Չինաստանի արական բնակչության թվաքանակը հասել է 720,32 մլն մարդու (0,2 տոկոս կրճատում), իգականը՝ 689,35 մլն (0,04 տոկոս կրճատում)։ Աշխատունակ քաղաքացիների (16-59 տարեկան) բաժինը կազմել է 61,3 տոկոս, 0,7 տոկոսային կետով ավելի քիչ, քան 2022թ.։ Երկրում հաշվվում է 65-ից բարձր տարիքի 216,7 մլն մարդ, նրանց թիվն ավելացել է 3,3 տոկոսով։

Վիճակագրության համաձայն՝ 2023թ. Չինաստանի քաղաքների բնակչությունն ավելացել է 1,2 տոկոսով՝ 932,67 մլն մարդ, գյուղական վայրերում ապրում է 477 մլն մարդ (2,8 տոկոս կրճատում)։

2022թ. Չինաստանի բնակչությունն սկսել է կրճատվել առաջին անգամ 60 տարիների ընթացքում։ 12 ամսվա ընթացքում նրա բնակչությունը նվազել է 850 հազար մարդով։

  • Կիսվել: