Սի Ցզինպինը հույս է հայտնել, որ Բլինքենի այցը կօգնի բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ իր այցը դրական ներդրում կունենա հարաբերությունների կայունացման գործում, Twitter-ում գրել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունինը։
«Նախագահ Սին ասաց, որ երկրների միջև փոխգործակցությունը միշտ պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և ազնվության վրա: Հուսով ենք, որ պետքարտուղար Բլինքենի այցը կկարողանա դրական ներդրում ունենալ կայունացման գործում»,- ասել է Հուա Չունյինգը։
Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Սի Ցզինպինի եւ Բլինաենի հանդիպումը սկսվել է Պեկինում։