հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Շվեյցարիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

Շվեյցարիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

Իրանի ներքին գործերին Շվեյցարիայի միջամտությունից և նրա դեսպանատան գործողություններից հետո,երբ հրապարակվել էր Իրանի կեղծված դրոշի պատկերը, Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Նադին Լոզանոն կանչվել է արտգործնախարարություն, տեղեկացնում է Mehr-ը։

 Իրանի արտգործնախարարությունը տեղեկացրել է Նադին Լոզանոյին, որ այդպիսի ոչ ավանդական գործողությունը չի համապատասխանում Իրանի և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերություններին և պետք է ուղղվի։

Լոզանոն, իր կողմից, հայտարարել է, որ վերոհիշյալ իրավիճակի մասին կզեկուցի  իր երկրին առաջին հնարավորության դեպքում։

Ուրբաթ երեկոյան Թեհրանում Շվեյցարիայի դեսպանությունն իր թվիթերյան էջում  քննադատել էր Իրանում երեք ահաբեկչի մահապատիժը։

Թեհրանում Շվեյցարիայի դեսպանությունը նաև կեղծված դրոշ էր օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի փոխարեն, որպես միջամտության գործողություն։

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը շաբաթ հայտարարել է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները լիազորված չեն և ի վիճակի չեն մեկնաբանել այլ երկրների դատական և մարդու իրավունքի հարցերը։

Ավելի վաղ Շվեյցարիան պատժամիջոցներ էր կիրառել իրանական ընկերության և իրանցի երեք պաշտոնյայի նկատմամբ՝ Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար իրանական անօդաչուներ ուղարկելու պատրվակով։

  • Կիսվել: