Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպելու Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, եթե նրանք խնդրեն, տեղեկացնում է Le Temps թերթը՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ տեղեկատվական ծառայության ղեկավար Նիկոլա Բիդոյին։
Նշվում է, որ Բուրգենստոկում կայացած գագաթնաժողովից հետո Ուկրաինային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին պարբերաբար տեղեկացվել է խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ցանկացած ջանքերին աջակցելու Շվեյցարիայի պատրաստակամության մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 10-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման մասին։ Ի պատասխան՝ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Թրամփի հետ։