Շրի Լանկայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդը
«Ազգային ժողովրդական իշխանություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անուրա Կումարա Դիսանայակեն հաղթել է Շրի Լանկայի նախագահական ընտրություններում, հայտնում է Adaderana-ն՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։
«Իր կայքում հանձնաժողովը հայտնել է, որ 55-ամյա Դիսանայակեն հաղթել է նախագահական ընտրություններում՝ շաբաթ օրը կայացած ընտրություններում հավաքելով ձայների 42,31%-ը, ընդդիմության առաջնորդ Սաջիթ Պրեմադասան երկրորդ տեղում է, իսկ գործող նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգեին՝ երրորդը»,-գրում է հրատարակությունը։
Շաբաթ օրը կղզում տեղի են ունեցել Շրի Լանկայի նախագահական ընտրությունները։ Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ընտրություններին քվեարկած 13,6 միլիոն մարդկանցից ավելի քան 5,6 միլիոն մարդ է քվեարկել Դիսսանայակեի օգտին: Սպասվում է, որ նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ին։