շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Շոյգուն եւ Իրանի ԳՇ պետը հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը

Շոյգուն եւ Իրանի ԳՇ պետը հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը

Շոյգուն եւ Իրանի ԳՇ պետը հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը, գրում է parstoday.ir-ը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը։

Վերջիններս քննարկել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու միջազգային իրավիճակը։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետը հրավիրել է ՌԴ պաշտպանության նախարարին այցելել Իրան։

 

  • Կիսվել: