շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շոլցը, Բայդենը, Մակրոնն ու Ջոնսոնը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը

Շոլցը, Բայդենը, Մակրոնն ու Ջոնսոնը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ են արել ռազմական զսպվածություն ցուցաբերել Զապորոժիեի ատոմակայանի մոտ, ինչպես նաև կազմակերպել ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների շուտափույթ այցը կայան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ կիրակի օրը Գերմանիայի կանցլերը կարծիքներ է փոխանակել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ միջազգային իրավիճակի շուրջ։

«Նրանք քննարկել են նաև Զապորոժիեի ուկրաինական ատոմակայանում ստեղծված իրավիճակը և կոչ են արել ռազմական զսպվածություն ցուցաբերել դրա մոտակայքում, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների շուտափույթ այցը կայան»,- ասվում է նախարարների կաբինետի հայտարարության մեջ:

Պետությունների ղեկավարները պայմանավորվել են, որ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի։
Բացի այդ, կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։

  • Կիսվել: