կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շոլցի եւ Պուտինի հանդիպումը պլանավորվում Է հունվարին. BILD

Շոլցի եւ Պուտինի հանդիպումը պլանավորվում Է հունվարին. BILD

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պլանավորվում Է հունվարին:

Այդ մասին հաղորդել Է BILD տաբլոիդը:
 
Ինչպես գրում Է տաբլոիդը, սոցիալ-դեմոկրատ Շոլցը կցանկանար ավելի ակտիվորեն մասնակցեր Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությանը. ԳԴՀ-ի ԱԳ նախարարությունը գլխավորում Է կոալիցիայի գծով Շոլցի գործընկեր Աննալենա Բերբոքը՝ «Կանաչների» կուսակցությունից: Դեկտեմբերի սկզբին նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր Բերբոքը մի շարք կոշտ հայտարարություններ Է արել Մոսկվայի հասցեին: Ինչպես գրում Է BILD-ը, վկայակոչելով անունը չնշած աղբյուրի, Գերմանիայի կանցլերը «որակական նոր հարաբերություններ» Է ցանկանում Մոսկվայի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: