ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՇՀԿ-ն եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստորագրել են 2023 – 2027 թվականների համագործակցության հուշագիր

ՇՀԿ-ն եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստորագրել են 2023 – 2027 թվականների համագործակցության հուշագիր

 Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Չժան Մինը եւ Ուզբեկստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Սառա Նոշադին ստորագրել են 2023-ից մինչեւ 2027 թվականն ընկած ժամանակամիջոցում երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության հուշագիր: Այդ մասին ասված Է սեպտեմբերի 15-ին ՇՀԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Հուշագիրը նպատակամիտված Է ՇՀԿ-ի եւ ՅՈՒՆԱԵԿՕ-ի միջեւ փոխշահավետ համագործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, հաղորդակցությունների եւ տեղեկատվության բնագավառում»,- ասված Է կազմակերպության հայտարարության մեջ: ՇՀԿ-ի գագաթնաժողովը տեղի Է ունենում սեպտեմբերի 15-ից մինչեւ 16-ը Սամարղանդում: ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն Է, որը հիմնվել Է 2001 թվականին:

Ներկայումս կազմակերպության կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդ պետություններ են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, երկխոսության գործընկերներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան:

2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեի գագաթնաժողովում սկսվել Է կազմակերպություն Իրանի ընդունման եւ Եգպտոսին, Քատարին եւ Սաուդյան Արաբիային երկոսության գործընկերոջ կարգավիճակի տրամադրման ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես ներկայացրել Է ՇՀԿ-ին միանալու հայտ՝ որպես լիիրավ անդամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: