երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՇՀԿ-ի երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին

ՇՀԿ-ի երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ՉԺՀ-ի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: Այդ մասին սեպտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՇՀԿ-ի գործերով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովը:

Պատասխանելով այն հարցին, թե ՇՀԿ-ն կարող Է արդյոք այլընտրանք դառնալ արեւմտյան ռազմական եւ տնտեսական կազմակերպությունների համար, նա ասել Է. «Մենք երբեք չենք դրել եւ չենք դնում ինչ-որ մեկի այլընտրանք դառնալու խնդիրը, մենք չենք մրցակցում, դա խարտիայում հստակ ամրագրված Է:

ՇՀԿ-ն ուղղված չԷ որեւԷ մեկի դեմ»: Նաեւ Խակիմովը հայտնել Է, որ անգլերենը պլանավորում են դարձնել ՇՀԿ-ի աշխատանքային լեզու:

«Աշխատում ենք, որպեսզի անգլերենը պաշտոնապես դառնա ՇՀԿ-ի աշխատանքային լեզուներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: