շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
 Կանադայի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Կանադայի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին

Կանադայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է օրերս Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակման թեմային:

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման առանցքային քայլ է: Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:


  • Կիսվել: