Շառլ Միշելը խոսել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում, որը վերաբերում է նավթի մատակարարմանը: Այս մասին Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում հեղուկ գազի պահպանման և մշակման կայանի կառուցման մեկնարկի արարողության ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Նա նշել է, որ կայանի կառուցումը կարևոր քայլ է տարածաշրջանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման և ռուսական բնական գազից հրաժարվելու համար:
Մասնավորեցնելով իր խոսքը՝ Միշելն ասել է. ՛՛Այդ կայանը մեզ ոչ միայն հնարավորություն կտա անկախ լինել էներգետիկ առումով, այլև թույլ կտա կյանքի կոչել երկարաժամկետ նպատակներ, որոնց մենք ուզում ենք հասնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում՛՛: