երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ որոշումը վերջնական է. բանակցություններ այլևս չկան. Պոլյանսկի

Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ որոշումը վերջնական է. բանակցություններ այլևս չկան. Պոլյանսկի

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ որոշումը վերջնական է. բանակցություններ այլևս չկան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվան հրաժարվել է երկարաձգել ՛՛հացահատիկի գործարքը՛՛, որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Կրեմլում դա պատճառաբանել են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։

 

  • Կիսվել: