Սերգեյ Շոյգուն այցելել է զորքերի «Արևմտյան» խմբավորման առաջնային կառավարման կետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է զորքերի «Արևմտյան» խմբավորման առաջնային կառավարման կետ։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նա լսել է ընթացիկ իրավիճակի, հակառակորդի գործողությունների բնույթի և հիմնական մարտավարական ուղղություններում Ռուսաստանի զինված ուժերի մարտական առաքելությունների կատարման վերաբերյալ «Արևմտյան» խմբավորման հրամանատար Նիկիֆորովի զեկույցը։
Շոյգուն նաև խորհրդակցություն է անցկացրել խմբավորման հրամանատարության հետ, և նշել խմբավորման պատասխանատվության գոտու մարտավարական ուղղություններում հակառակորդի զինտեխնիկայի հայտնաբերման և խոցման և անձնակազմի կուտակումների բարձր արդյունավետության մասին։
Խնդիր է դրվել շարունակել ակտիվ հետախուզության իրականացումը՝ մարտական շփման գծի հեռավոր մատույցներում հակառակորդի պլանները նախապես բացահայտելու և դրանց իրականացումը կասեցնելու համար: