Սերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Բրեստի հերոս-ամրոցի հուշահամալիրի Անմար կրակի մոտ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Բրեստի հերոս-ամրոցի հուշահամալիրի Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու արարողությանը։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ երեկ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Բրեստ, որտեղ տեղի կունենա ՌԴ ԱԳՆ կոլեգիայի և Բելառուսի արտգործնախարարության համատեղ նիստը։
Այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների արտգործնախարարների պաշտոնական հանդիպում՝ երկկողմ արդի խնդիրների և միջազգային օրակարգի շուրջ մտքերի փոխանակման նպատակով։ Նրանք հատուկ ուշադրություն են դարձնելու Միութենական պետության ներսում ինտեգրման դիվանագիտական աջակցությանը։