հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սերգեյ Լավրովը հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի հետ

Սերգեյ Լավրովը հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հանդիպում է անցկացրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ G20-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ռուսաստանցի դիվանագետն արդեն հանդիպել էր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ՝ Հայդերաբադի պալատում աշխատանքային նախաճաշի ձևաչափով:

Լավրովը Նյու Դելի է ժամանել մարտի 1-2-ը անցկացվող «Մեծ քսանյակի» ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու համար:

  • Կիսվել: