չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Սերգեյ Լավրովի այցը Ժնև չեղարկվել է

Սերգեյ Լավրովի այցը Ժնև չեղարկվել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև չեղարկվել է՝ ԵՄ անդամ երկրերի կողմից ավիաերթուղիներն արգելափակելու պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

«Լավրովի՝ Ժնև նախատեսված այցը, որտեղ նա պետք է մասնակցեր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին և Զինաթափման կոնֆերանսին, չեղարկվել է, ԵՄ անդամ մի շարք երկրների կողմից իրենց օդային տարածքներով նրա ինքնաթիռի թռիչքն արգելելու պատճառով»,- մանրամասնել է լրատվամիջոցի աղբյուրը: 

  • Կիսվել: