ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերբիայի նախագահն ամեն օր իր հասցեին սպանության ավելի քան 200 սպառնալիք է ստանում

Սերբիայի նախագահն ամեն օր իր հասցեին սպանության ավելի քան 200 սպառնալիք է ստանում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչնը ՆԳՆ և ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ պատմել է, որ ամեն օր իր հասցեին սպանության ավելի քան 200 սպառնալիք է ստանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողների հետ զրույցում նա հավելել է, որ ստիպված է հանդուրժել դա, քանի որ այդ է պարտավորեցնում իրեն հանրապետության նախագահի պաշտոնը։

Լրագրողները Վուչիչին խնդրել են մեկնաբանել ընդդիմադիրների ակցիան, որոնք նախօրեին Բելգրադում կայացած զանգվածային բողոքի հանրահավաք էին բերել Վուչիչին պատկերող կախաղան հանված մարդու տիկնիկը։

Վուչիչն ասել է, որ ինքն արդեն սովորել է դրան: Նրա խոսքով՝ հակակառավարական ցույցերին առնվազն 2017 թվականից սկսած՝ մշտապես հայտնվում են կախաղաններ, և ինքն արդեն վարժվել է դրան:

՛՛Իմ աշխատանքն է հանդուրժել նման խոզությունն ու նման նողկալի բաները՛՛,-ասել է Սերբիայի նախագահը:

 

  • Կիսվել: