կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սերբիայի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

Սերբիայի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

Սերբիայի Ազգային խորհրդարանi նախագահ Մայա Գոյկովիչը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է «Տանյուգ» գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Գոյկովիչի մոտ թոքաբորբ է, նրան տեղափոխել են կորոնավիրուսով պացիենտների հիվանդանոց, որտեղ նա բուժում է ստանում:

57-ամյա քաղաքական գործիչը իրեն լավ է զգում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է նաեւ հանրապետության պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը: Նախարարը լավ է զգում, չունի ոչ մի ախտանիշ, նա ինքնամեկուսացման մեջ է:

  • Կիսվել: