երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Սերբիան դիտարկում է ԲՐԻԿՍ-ին միանալը որպես ԵՄ-ին անդամակցելու այլընտրանք. Սերբիայի փոխվարչապետ

Սերբիան դիտարկում է ԲՐԻԿՍ-ին միանալը որպես ԵՄ-ին անդամակցելու այլընտրանք. Սերբիայի փոխվարչապետ

Սերբիան դիտարկում է ԲՐԻԿՍ-ին միանալը որպես ԵՄ-ին անդամակցելու կենսունակ այլընտրանք։ Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Սերբիան անպայման կմասնակցի ԲՐԻԿՍ –ի Կազանի գագաթնաժողովին: Անպատասխանատու կլինի չուսումնասիրել բոլոր տարբերակները, ներառյալ ԲՐԻԿՍ -ին անդամակցելը: Եթե ​​ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը գրավիչ է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան, ապա ինչո՞ւ պետք է իրավիճակն այլ լինի Սերբիայի համար: Այնպես որ, կասկածից վեր է, որ ԲՐԻԿՍ-ին միանալը դարձել է ԵՄ-ի իրական այլընտրանք»:

  • Կիսվել: