շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին հրավիրել է Էր Ռիադ

Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին հրավիրել է Էր Ռիադ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Էր Ռիադ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին, փոխանցում է Tasnim գործակալությունը։

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի միապետը, «ողջունելով երկու եղբայրական երկրների (դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին) համաձայնությունը»՝ Ռաիսիին ուղղված նամակում, «հրավիրել է նրան պաշտոնական այցով Էր Ռիադ և կոչ արել ամրապնդել տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը»։

Ջամշիդիի խոսքով՝ Իրանի նախագահն ընդունել է թագավորի հրավերը։


  • Կիսվել: