Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը իր երկրի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թեհրան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ արքայազն Ֆեյսալը բանակցություններ կանցկացնի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Բացի այդ՝ հնարավոր է, որ նախարարի այցի ընթացքում տեղի ունենա Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։