հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Սաուդյան Արաբիան պայմանագիր է կնքել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերության հետ

Սաուդյան Արաբիան պայմանագիր է կնքել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերության հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներ եռօրյա շրջագայության ընթացքում պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունել է թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը:

Բանակցություններից հետո կողմերը էներգետիկայի, ներդրումների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։ Բացի դրանից՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը երկու պայմանագիր է կնքել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերության հետ։

Թուրքիայի նախագահն այնուհետև կայցելի Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Էրդողանի շրջագայությունը կտևի մինչև հուլիսի 19-ը։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանն ակնկալում է նավթ արդյունահանող արաբական երկրների հետ ավելի քան 50 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր ստորագրել:

  • Կիսվել: