չորեքշաբթի, փետրվար 12
12 / 2 / 2025
Սաուդյան Արաբիան կոչ է անում չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

Սաուդյան Արաբիան կոչ է անում չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

Այսօր Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը կոչ է արել չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները, տեղեկացնում է Al-Ekhbariya-ն:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Մենք ընդգծեցինք Սիրիայի նկատմամբ կիրառված միակողմանի և միջազգային պատժամիջոցների վերացման կարևորությունը, քանի որ դրանց շարունակումը խոչընդոտում է սիրիացի ժողովրդի զարգացմանն ու վերականգնմանը հասնելու ձգտումները»:

Ֆեյսալ բին Ֆարհանընաև կոչ է արել շարունակել մարդասիրական և տնտեսական աջակցությունը Սիրիային՝ ընդգծելով երկրի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը:

 

  • Կիսվել: