կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հրաժարվել են ԱՄՆ-ին տարածք տրամադրել Իրանին հարվածելու համար

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հրաժարվել են ԱՄՆ-ին տարածք տրամադրել Իրանին հարվածելու համար

Պարսից ծոցում ԱՄՆ հիմնական դաշնակիցները սահմանափակել են Վաշինգտոնի՝ Իրանին հարվածելու հնարավորությունը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Մասնավորապես՝ նշվում է, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն բացառել են ԱՄՆ ուժերի կողմից իրենց տարածքի օգտագործման հնարավորությունը իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողությունների համար:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանն այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում՝ ըստ Ռիադի հրապարակած հայտարարության: ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը նմանատիպ դիրքորոշում է հայտնել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև շարունակում է պահանջել, որ Իրանը դադարեցնի իր միջուկային ծրագիրը։

Նա հերթական անգամ TruthSocial սոցցանցում Իրանին առաջարկել է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ։ Հակառակ պարագայում սպառնացել է հարձակմամբ։ «Հսկայական նավատորմ է ուղղվում դեպի Իրան։ Այն արագ է շարժվում՝ հսկայական ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ»,-նշել է նա:

  • Կիսվել: