երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Սան Սալվադորի մարզադաշտում հրմշտոցի հետևանքով 12 մարդ է զոհվել (տեսանյութ)

Սան Սալվադորի մարզադաշտում հրմշտոցի հետևանքով 12 մարդ է զոհվել (տեսանյութ)

Առնվազն 12 մարդ է զոհվել, կան վիրավորներ շաբաթ Սալվադորի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով, Թվիթերում հայտնել է երկրի կառավարությունը։

Շաբաթ երեկոյան «Ալյանսա» և «ԿլաբԴեպորտիվոՖԱՍ» թիմերը քառորդ եզրաափակչի խաղն են անցկացրել Սան-Սալվադորի «Կուսկատլան» մարզադաշտում։

Խաղը դադարեցվել է այն բանից հետո, երբ մարզադաշտի ընդհանուր մասում, որը 44 հազ․-ից ավելի երկրպագու է տեղավորում, հրմշտոց է սկսվել։

«Սալվադորի ֆուտբոլի ֆեդերացիան խորապես ցավում է «Կուսկատլան» մարզադաշտում տեղի ունեցած իրադարձությունների առիթով,- Թվիթերում գրել է կազմակերպությունը։- Այն նաև իր համերաշխությունն է հայտնում այս միջադեպի հետևանքով տուժածների հարազատներին և տուժածներին»։  

  • Կիսվել: