Սահմանափակել է Viber-ի հասանելիությունը Ռուսաստանում
Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Viber մեսենջերի հասանելիությունը օրենսդրության պահանջների խախտման համար:
Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Viber ծառայության հասանելիությունը սահմանափակվել է տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով», – պարզաբանել են գերատեսչությունից։