երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը

Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Սաակաշվիլին որոշել է հաշվի առնել հացադուլը դադարեցնելու կոչերն ու հորդորները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սաակաշվիլուց պահանջել էր դադարեցնել հացադուլը՝ մերժելով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու հետ կապված վերջինիս դիմումը:

 

  • Կիսվել: