շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սաակաշվիլիին բուժման ուղարկելու պահանջով ցույցերը շարունակվում են

Սաակաշվիլիին բուժման ուղարկելու պահանջով ցույցերը շարունակվում են

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր, երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը մի շարք շրջաններում ցույցեր է կազմակերպում՝ Սաակաշվիլիին արտերկիր բուժման տեղափոխելու պահանջով, գրում է aliq.ge-ն:

Այսօր՝ փետրվարի 9-ին, ցույցեր են ընթանում Խելվաչաուրիում, Սիղնաղիում, Մառնեուլիում, Զեստափոնիում և Բորջոմիում: ՄԱՇ անդամները տարբեր քաղաքներում ներկա են ցույցերին։ Զեստափոնիում ցույցին միացել է ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլին։

ՄԱՇ անդամ Պետրե Ցիսկարիշվիլին ասել է, որ կուսակցությունը ցույցեր կանցկացնի Վրաստանի բոլոր քաղաքներում, իսկ փետրվարի 20-ին Թբիլիսիում կանցկացվի մեծամասշտաբ հանրահավաք:

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Սաակաշվիլին շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատավորը չի հաստատել Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը։

Քաղաքային դատարանի որոշումից հետո ՄԱՇ-ում տեղի է ունեցել ճեպազրույց` կուսակցության հետագա անելիքների թեմայով։ Խաբեիշվիլին հայտարարել է, որ կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական գործունեությունը և անցնում ամենօրյա բողոքի ռեժիմի։

 

  • Կիսվել: