երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սաակաշվիլիի գործով Լեհաստանի դեսպանի պաշտոնակատարը հրավիրվել է Վրաստան ԱԳՆ

Սաակաշվիլիի գործով Լեհաստանի դեսպանի պաշտոնակատարը հրավիրվել է Վրաստան ԱԳՆ

Վրաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Պիետր Ժակը հրավիրվել է արտաքին գործերի նախախարարություն (ԱԳՆ): Լեհական կողմի ներկայացուցիչը կանչվել է ԱԳՆ՝ «Վիվամեդ» կլինիկայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պաշտոնական պարզաբանումներ տալու նպատակով, գրում է aliq.ge-ն:  

Ինքը՝ Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկևիչը, ԱԳՆ չի ժամանել, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ներկայումս գտնվում է Լեհաստանում։

Հիշեցնենք, որ Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն, լեհ բժիշկը փորձել է գաղտնի՝ կոշիկի մեջ թաքցնելով, հիվանդանոցից հանել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված նմուշները: ՀՔԾ-ն հրապարակել է նաև համապատասխան տեսագրությունները։

 

  • Կիսվել: