երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սաադ Ալ Հարիրին պատրաստ է վերադառնալ իր պաշտոնին

Սաադ Ալ Հարիրին պատրաստ է վերադառնալ իր պաշտոնին

Սաադ Ալ Հարիրին պատրաստ է վերադառնալ Լիբանանի վարչապետի պաշտոնին, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ նա պատրաստ է վերադառնալ այն պայմանով, որ նոր կառավարությունում կներառվեն տեխնոկրատներ, որոնք ունակ կլինեն արագ բարեփոխումներ իրականացնել՝ տնտեսական կոլապսը կանխարգելելու նպատակով:

Նշենք, որ նախօրեին Հարիրին հրաժարական է տվել՝ մոտ երկու շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերից հետո:

 

  • Կիսվել: