երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սա կատակ չէ. Իրանի Մեջլիսի հայ պատգամավորը` ԻՀՊԿ-ի՝ Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունների մասին

Սա կատակ չէ. Իրանի Մեջլիսի հայ պատգամավորը` ԻՀՊԿ-ի՝ Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունների մասին

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս տվել է անհրաժեշտ նախազգուշացումները, որ չի հանդուրժի իր սահմանների մոտ աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Այս մասին իր թիթերյան էջում գրել է Իրանի Մեջլիսում Թեհրանի և հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանը։

նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ընթացիկ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ Արասով (Արաքսով) տեխնիկայի տեղափոխման զորավարժությունները ցույց են տալիս, որ դրանք կատակ չեն, և դիտարկվում են ազգային շահերի պաշտպանության բոլոր տարբերակները՛՛:

Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերն իրենց հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող ՛՛Ուժ՛՛ զորավարժությունների ընթացքում մշակել են գետի վրայով պոնտոնային կամուրջներ տեղադրելու և դրանց վրայով ռազմական տեխնիկա տեղափոխելու տեխնիկան։

  • Կիսվել: