երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արաքսի վրա պոնտոնային կամուրջների տեղադրումը հատուկ ուղերձ է․ ԻՀՊԿ աղբյուրներ

Արաքսի վրա պոնտոնային կամուրջների տեղադրումը հատուկ ուղերձ է․ ԻՀՊԿ աղբյուրներ

Ինչպես նախօրեին հայտարարվել էր, հոկտեմբերի 17-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը սկսեցին «Ուժ» զորավարժություններն իրենց հյուսիսարևմտյան սահմաններում՝ Արաքս գետի ափամերձ տարածքում։

Զորավարժությունների հիմնական առանձնահատկություններից էր գետի վրայով պոնտոնային կամուրջների կառուցումը և դրանց վրայով ռազմական տեխնիկայի տեղափոխումը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ գտնվող տելեգրամյան ալիքների տվյալներով՝ նման կամուրջները կարող են դիմակայել մինչև 60 տոննա քաշի, ինչը հնարավորություն է տալիս տանկեր և կենդանի ուժ տեղափոխել դրանց վրայով։

Նշվում է նաեւ, որ նման կամուրջների տեղադրումը հատուկ ուղերձ է, որի հասցեատերերը անպայման կստանան այն։

  • Կիսվել: